Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ուրիշ օպերայից է»

Դեկտեմբեր 03,2022 10:00

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերջին փուլին:

Ըստ նրա` ռուսական կողմը տարիներ շարունակ առաջարկում էր լուծել երկու երկրների տարաձայնությունները՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնելով «հետագա սերունդներին»: Դա, Լավրովի կարծիքով, հնարավոր էր անգամ Արցախյան երկրորդ պատերազմից հետո, եւ Ադրբեջանն, ընդհանուր առմամբ, դրա հետ համաձայն էր: Հոկտեմբերի վերջին Սոչիում նախատեսված էր շարունակել քննարկումներն այդ ոգով: Սակայն այն բանից հետո, երբ Փաշինյանն ու Ալիեւը Պրահայում քառակողմ հայտարարություն են ստորագրել՝ հղում անելով 1991 թվականի ԱՊՀ երկրների Ալմա-Աթայի հռչակագրին, որում, ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, հաստատվում է Հայկական եւ Ադբեջանական ԽՍՀ սահմանների անձեռնամխելիությունը, այլեւս հնարավորություն չկա վերադառնալու ռուսաստանյան առաջարկին՝ Արցախի կարգավիճակի հարցը հետաձգելու մասին:

Բազմիցս գրել եմ, որ քաղաքական գործիչների ասածը չի կարելի հալած յուղի տեղ դնել, որովհետեւ նրանք իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու: Տվյալ դեպքում Լավրովի հիմնական նպատակն էր, որքան հասկանում եմ, վարկաբեկել Շարլ Միշելի միջնորդությամբ ձեւավորված Փաշինյան-Ալիեւ բանակցային հարթակը եւ ցույց տալ, որ իրենց՝ ռուսաստանյան հարթակն անփոխարինելի է եւ ամենաարդյունավետն է:

Լավրովն ուղղակիորեն մեղադրում է Վաշինգտոնին եւ Փարիզին՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ «խցկվելու» համար: Նա, մասնավորապես, իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Բրյուսելում քննարկվում են սահմանագծման հարցերը, չնայած դա, Լավրովի մատուցմամբ, հնարավոր չէ՝ չունենալով նախկին երկու միութենական հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում:

Սակայն Լավրովի հայտնած մի մասնավոր տեղեկությանը ես, ճիշտն ասած, հավատում եմ: Պրահայում փաստաթուղթը ստորագրելուց հետո հայկական կողմը խնդրում է Ռուսաստանին՝ կրկնել իր առաջարկները Արցախի կարգավիճակը հետաձգելու վերաբերյալ: «Դա, ինքներդ հասկանում եք, մի քիչ բանակցություններ վարելու օպերայից չէ, այլ՝ ուրիշ օպերայից է», – նշում է ՌԴ արտգործնախարարը: Իմ կողմից ավելացնեմ՝ դիլետանտիզմի եւ մանկամտության օպերայից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Պետությունն իր ժողովուրդներով, օդով ու ջրով ու օգտակար հանածոներով ու մնացած հարստություններով պետական ազգի մասնավոր սեփականությունն է, եթե իհարկե պետական ազգ կա, որը պատրաստ է պահպանել, պաշտպանել եւ բազմապատկել իր մասնավոր հարստությունը: Իսկ եթե պետական ազգ չկա, այսինքն՝ տեր տիրական ազգ չկա, պետության մասնավոր սեփականատերերն են դառնում ֆինանսատնտեսական եւ ուժային իրար սերտաճած գիշատիչները, իսկ այդ պետությունների ժողովուրդները դառնում են անտեր թափառական ու թշվառ, որոնք բացի իրենց շղթաներից ուրիշ ոչինչ չունեն կորցնելու: Հարց, ո՞վ պետք է անտեր թափառական ու թշվառ ժողովրդից դաստիարակի խելացի հարուստ եւ ուժեղ պետական ազգ: Ֆրանսիացիներից ոչ թե փող ու զենք պետք է մուրանք, այլ սովորենք ֆրանսիացուց մնալ ֆրանսիացի՝ անկախ պահի արհավիրքներից եւ ինչ երեւույթ էլ գա իշխանության, սա էլ ուզած չուզած գործում է ֆրանսերեն, ֆրանսիացին պետական ազգ է, հայն էլ պետք է դառնա պետական ազգ: Այնպես որ, մեր բոլոր հարցերը պետք է ուղղենք մեր հայ փիլիսոփաներին, քաղաքական եւ պետական ու հասարակական գործիչներին եւ պարզապես սրտացավ մարդկանց հարցով. ինչպե՞ս մեր սիրելի բոլոր մարդկային արժանիքներով օժտված ժողովրդին ազատագրել ֆինանսատնտեսական եւ ուժային իրար սերտաճած գիշատիչի ճիրաններից եւ ազատագրված ժողովրդից դաստիարակել խելացի հարուստ ուժեղ պետական ազգ:

  2. Aha says:

    Lavrov is actually quite restrained in his expressions. I remember in April 2020, 5 months before the war when he answered an Armenian journalist’s question by opening-up about the negotiation process and basically saying that yes there is a peace plan and it entails withdrawal from 5 territories with status being left for future negotiations. He was irritated by the Armenian administration’s escapism from negotiations – probably to preserve their rating and to please the West by not validating a Russian plan (although it was Minsk group’s) – and remains irritated until today.

    • Ջորդանո Գալիլյան says:

      Շնորհակալություն, որ հիշեցրիք, թե ինչպես է Լավրովը պատռել մեծարգո սուտասանի դիմակը դեռեւս 2020 թ. ապրիլին: Դրանից հետո էր, որ պարզվեց Նիկոլի լկտի սուտը, թե իբր բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Բոլորը իմացան, որ փաստաթուղթ իրականում եղել է, որ այն ենթադրում էր խնդրի փուլային լուծում…

      Լավրովի ներկայիս բացահայտումը նույն շարքից է. նա արդեն պարզ ասում է հայ ժողովրդին, որ Նիկոլը Արցախի հարցում համակարծիք է իր կիրթ ու կառուցողական յոլդաշի հետ, Պրահայում գաղտնի պայմանավորվել է ու հիմա եկել կապիկություն է անում հակառուսական հիստերիայով: Հայե՛ր,- ուզում է ասել Լավրովը,- եթե դուք համաձայն եք սրա հետ, եթե այն աստիճանի ապուշ եք, որ հանդուրժում եք նման ազդադավ վիժվածքին, ուրեմն էլ ինչ եք ուզում ռուսներից, ՀԱՊԿ-ից-մապկից, որ գան ձեր փոխարեն կռվե՞ն, երբ դուք մատը մատին չեք խփում ու ռուսներին էլ թշնամի հանու՞մ: Լավ, բա դուք գոնե պապուասների չափ էլ արժանապատվություն, կամք, խելք չունե՞ք…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Իմ կողմից ավելացնեմ՝ դիլետանտիզմի եւ մանկամտության օպերայից:”

    Ավելի ճիշտ կլինի օպերան անվանել «Ազգակործան պատուհասը Պրահայում», կամ «Նենգամիտ գեղցին երկու քարի արանքում»: Եւ այդ հրաշալի օպերայում գերիշխում է դավաճանական գեղգեղանքը, այլ ոչ թե թվացյալ դիլետանտիզմն եւ մանկամտությունը: Մեծարգո փռչապետի կատարումը հոյակապ է՝ իր ողջ ճղճղան ու ղժղժան հմայքով: Աննախադեպ տաղանդավոր մենակատար՝ կիրթ ու կառուցողական թշնամու կամակատար…

  4. Garo says:

    Նիկոլին ու իր թիմին ամենալավ բնութագրելա Քոչարյանը։ Շուստրի գեղցի։
    Գնումա Վաշինգտոնում, Բրյուսելում բանակցումա ստորգրումա Արցախը ճանաչումա Ադրբեջանի մասը հետո գալիսա թե բա թող ռուսները պնդեն որ Արցախի կարգավիճակը մնա ապագային։

    Հենց ռուսներն էլ լավ բառ ունեն տենց մարդկանց բնութագրելու համար “մուտիլովշիկ”․
    Այսինքն թր ստեց մի բանա ասում ընդեղ ուրիշա բանա ասում։ Արդյուքնում տենց մարդուն ոչ մեկ լուրջ չի վերաբերում։

    Ուղղակի ողբերգությունը էնա, որ առաջ տենց մարդը դեղին թերթի խմբագիր էր, իսկ հիմա երկրի ղեկավար ու իր մուտիլովկաների արդյունքում երկիրը էս օրինա։

  5. Սահակ Հակոբյան says:

    Դաժան իրականությունն այն է, որ Հայաստանը բնակեցնող բիոմասսան անասունի հրճվանքով պատրաստվում է տոնածառի լույսեր վառելուն։
    Դե վերջում ինչպես միշտ ոչխարազգիները կասեն ռուսնա մեղավոր, նվիրեց մեզ թուրքին։
    Ու բոլորն անխտիր ամեն օր առիթ բաց չեն թողնում ընդիմությանն ու ռուսին քլնգելու համար։
    Բոլորն են մեղավոր, բացի ոչինչ չանող հասարակությունից։
    Երկիրն է ափսոս

  6. Հարգելի Արամ Աբրահմյան,
    «Առավոտը», իմ կարծիքով, քիչ-քիչ վերածվում է դեղին մամուլի, որի համար շատ եմ ցավում։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այս մերկապարանոց մեղադրանքը լսում եմ 28 տարի: Ինչով էր իմ խմբագրականը «դեղին» եւ ինչ եք հասկանում «դեղին մամուլ» ասելով:

    • Aha says:

      Aravot is one of the best and most objective media outlets in Armenia (with Mediamax and Hetq). If you want to read about Sashik’s 50 and how the Armenian army has already captured Baku, there are plenty of Perfect TV style websites for that!

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031