Ըստ ոստիկանության ամփոփագրի՝ նոյեմբերի 30-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության միջոցով ՀՀ ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններեն ստացվել, որ մարզի համաբուժարաններից մեկի տնօրենը կեղծել է իր անձնագրային կենսորոշիչ տվյալները, ինչի արդյունքում ծննդյան տարեթիվը փոփոխվել է, եւ ինքը չորս տարով «երիտասարդացել» է:
Համաձայն տարածած տեղեկատվության՝ կատարվել են ստուգումներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել փաստաթղթերի լուսապատճեններ, որոնցից պարզ է դարձել, որ նոր տվյալներով անձնագրի շնորհիվ հիշյալ պաշտոնում տնօրենի պաշտոնավարումը երկարացվել է:
Aravot.am-ը փորձեց լուրի իսկությունը ճշտել համաբուժարանի տնօրենից: Տնօրենը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ նման բան չկա, եւ ինքն այդ մասին առաջին անգամ է լսում. «Ինչ-որ դուք ասում եք՝ իրականությանը չի համապատասխանում, բացարձակապես սուտ է: Բայց ես շատ կուզեմ իմանալ, թե դա որտեղ է գրված»: