Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Մեդիա-նախաճաշ և մեդիա տուր՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 10-ամյակի առիթով

Դեկտեմբեր 02,2022 21:12

Դեկտեմբերի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի համայնքների միության աջակցությամբ Երևանում մեդիա-նախաճաշի ձևաչափով տեղի ունեցավ ծրագրի թիմի անդամների հանդիպումը լրագրողների հետ։

Մեդիա-նախաճաշի ընթացքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար պարոն Քրիստոֆ Ֆրերինգը մասնակիցներին ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության հիմնական նպատակները, զարգացման փուլերը, համայնքների կողմից ստանձնած հանձնառությունները, նախաձեռնության ընթացակարգերը։ Պարոն Ֆրերինգը նաև անդրադարձավ ԵՀ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածարջանային ծրագրի նպատակներին և նախատեսված գործողություններին՝ շեշտադրելով նախաձեռնությանը անդամակցող համայնքներին ցուցաբերվող տեխնիկական աջակցության և տեղական մասնագետների կարողությունների ամրապնդման կարևորությունը:

Նա տեղեկացրեց՝ Դաշնագիրը ստորագրող ՀՀ 14 համայնքներից 12-ն արդեն մշակել են գործողությունների ծրագրեր, և ՀՀ  բնակչության 50 տոկոսից ավելին ապրում է այն համայնքներում, որոնք  անդամակցում են Քաղաքապետերի դաշնագրին։ Եթե հաշվի առնենք նաև այն համայնքները, որոնց մասնակցությունը ժամանակավորապես կասեցվել է, ապա այդ թիվը կհասնի 80 տոկոսի։

Ի պատասխան լրագրողների հարցերին Քրիստոֆ Ֆրերինգն ընդգծեց՝ ծրագիրն օգնում է համայնքներին, բայց նրանց փոխարեն գործ անել չի կարող։ Այնուհետև հավելեց․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ համայնքները ցանկանում են, որ մենք իրենց տանք ձուկ, կամ գումար, որ գնեն այդ ձուկը։ Բայց մեր ծրագրի նպատակն է սովորեցնել համայնքներին՝ ինչպես ձուկ բռնել։ Եթե մենք չենք սովորեցնում դա նրանց, նրանք ուղղակի միշտ ֆինանսական աջակցության կսպասեն»։

Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 28 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում: Ծրագրի ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, աջակիցներն են Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու Էներգախնայողության աջակցության հիմնադրամը։

Հաղորդակցության գծով ծրագրի կառավարիչ Ելենա Նիկիտինան անդրադարձավ ծրագրի հաղորդակցության ռազմավարության հիմնական նպատակներին, թիրախային խմբերին և գործիքներին, ներկայացրեց նաև ծրագրի արդյունքները, համայնքների նվաճումները, տեսանելիության խթանմանն ուղղված հիմնական գործողությունները:

Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանն անդրադարձավ Դաշնագրի շրջանակներում համայնքների կողմից ստանձնած հանձնառություններին՝ մասնավորապես կլիմայի փոփոխությունների մեղմման, հարմարվողականության և էներգետիկ աղքատությանը վերաբերող հարցերին և այն գործողություններին, որոնք համայնքները պիտի անեն իրենց նապատակներին հասնելու համար։ Նա նշեց՝ կատարվել է նաև հետազոտություն համայնքներում ներդրումների իրականացման հիմնական խոչընդոտները բացահայտելու համար, որոնք կան ֆինանսական և օրենսդրական դաշտում։

ՀՀ-ում ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը ներկայացրեց տեղական մակարդակում ԵՄ կայուն էներգիայի օրերի անցկացումը՝ ՀՀ համայնքների օրինակով՝ որպես իրազեկման հիմնական միջոց։

Լրագրողները հետաքրքրվեցին ո՞ր համայնքներն են ակտիվ աշխատում Դաշնագրի շրջանակներում, ի՞նչ ֆինանսական աջակցություն է տրամադրվում համայնքներին, Արտեմ Խարազյանը պատասխանեց․ «Երկու տարվա ընթացքում համայնքները պետք է պատրաստեն գործողություններ ծրագիր, եթե ոչ, համայնքի անդամակցությունը Դաշնագրին կասեցվում է։ Ցանկացած ժամանակ, երբ համայնքը կներկայացնի գործողությունների ծրագիր, նրա անդամակցությունը վերականգնվում է։ 2022-ի դեկտեմբերի դրությամբ Դաշնագրին միացել են ՀՀ 28 համայնքներ, նրանցից 14-ն ակտիվ են, 14-ի մասնակցությունը՝ կասեցված։ Ծրագրի նպատակն է նաև այս կասեցված համայնքներին բերել ակտիվ գոտի։ Ծրագիրը ֆինանսական աջակցություն անմիջապես համայնքներին չի տրամադրում, այլ տրամադրում է տեխնիկական աջակցություն, որպեսզի նրանք պատրաստեն ռազմավարություն։ Ակտիվ ենք աշխատում Սպիտակ, Երևան, Տաշիր, Գավառ համայնքների հետ։ Մենք համայնքներին օգնում ենք համատեղ ուժերով մշակել ռազմավարություն, եթե համայնքը ժամանակին կարողանում է գործողությունների ծրագիր մշակել, ԵՄ-ի կողմից գրանտային ծրագրերի համար նա դառնում է պոտենցյալ շահառու։ Վայք, Ապարան, Արթիկ, Սպիտակ, Երևան համայնքները ԵՄ կողմից ստացել են խոշոր գրանտային միջոցներ»։

Այնուհետև լրագրողների համար կազմակերպվեց մեդիա տուր՝ դեպի Դավթաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկը, որտեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող Քաղաքապետերի դաշնագիր ցուցադրական նախագծեր ծրագրի ներքո «ԵՄ-ն Երևան արևային համայնքի համար» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրվել է ֆոտովոլտայիկ կայան: Այս շենքը Երևանի 97 բազմաբնակարան շենքերից մեկն է, որտեղ տեղադրվել են ֆոտովոլտայիկ կայաններ:

Մեդիա տուրի մասնակիցները նաև այցելեցին Էրեբունի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, որն ամբողջովին ջերմամեկուսացվել է, և շենքում նորացվել է ջերմամատակարարման համակարգը։

«Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժումն է, որը տեղական իշխանություններին ներգրավում է կայուն էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթաց: 2008 թվականին իր մեկնարկից ի վեր նախաձեռնությունն աստիճանաբար վերածվել է համաշխարհային համայնքային շարժման՝ տարածվելով նախ դեպի Եվրոպայի արևելյան, ապա հարավային հարևան երկրներ:

Դաշնագիրը անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը: Մասնավորապես, համայնքները պարտավորվում են մինչև 2030 թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները իրենց տարածքում առնվազն 30%-ով, (հիմնականում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով), ինչպես նաև բարձրացնել համայնքների դիմակայունությունը՝ հարմարվելով կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցություններին։

Այս հանձնառությունները վերածվում են կոնկրետ միջոցառումների և ծրագրերի՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի իրականացման միջոցով, որը ներառում է ռազմավարություններ և հիմնական գործողությունները, որոնք տեղական իշխանությունները մտադիր են ձեռնարկել:

Ներկայումս Հայաստանում Դաշնագիրն անդամակցում է 28 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:

Ծրագրի կայք՝ www.com-east.eu և

Ֆեյսբուքյան էջը՝ https://www.facebook.com/CovenantOfMayorsEast

 

Հայաստանի համայնքների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031