Ոստիկանության պարեկային ծառայությունն այսօր ուժեղացված հսկողություն է իրականացնում Գյումրու Անի թաղամասում ու կենտրոնական հատվածում, մասնավորապես Շիրակի մարզպետարանի մոտակայքում։
Քաղաքային տրանսպորտով երթևեկելիս՝ ականատես եղանք, թե ինչպես պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանական մի քանի մեքենաներով, հատ-հատ կանգնեցնում էին ծայրամասային Անի թաղամասից դեպի կենտրոնական հատվածներ ուղևորվող վարորդներին՝ պահանջելով փաստաթղթերը ու զննելով մեքենաները։
Այսօր նույնիսկ կանգնեցնում էին քաղաքային տրանսպորտի վարորդներին՝ դարձյալ պահանջելով փաստաթղթղեր ու ուսումնասիրելով ուղևորներին։
Ուժեղացված այս հսկողությունն առիթ է տվել շատերին ենթադրելու, որ արտառոց մի բան է կատարվել, և որ ոստիկանները կասկածյալի են փնտրում։
Կարդացեք նաև
Սակայն ոստիկանությունից տեղեկացանք, որ ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ