Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ձևավորեց Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը

Դեկտեմբեր 02,2022 18:28

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին գումարել էր արտահերթ նիստ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման և ընտրատարածքային հանձնաժողովների անդամներ նշանակելու օրակարգով։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նիստի սկզբում հիշեցրեց, որ ընտրատարածքային գործող ընտրական հանձնաժողովների լիազորությունները դադարում են դեկտեմբերի 17-ին, և Ընտրական օրենսգրքի 44 հոդվածի 10-րդ մասի համաձայն, գործող հանձնաժողովների լիազորությունների դադարումից ոչ ուշ, քան 14 օր առաջ, ԿԸՀ-ն պետք է հաստատի նոր հանձնաժողովների կազմերը։ Հանձնաժողովը նոյեմբերի 8-ից 25-ը ընդունել է ԸԸՀ-ի անդամության թեկնածուների հայտերը, ստացվել է 619 դիմում։ Դիմումները ներկայացվել են 539 անձանց կողմից, 500 անձ դիմել է մեկ տեղի համար, 39 անձ ներկայացրել է մեկից ավելի դիմում՝ մեկից ավելի ընտրատարածքներում ընդգրկվելու համար։ 342 դիմում ներկայացվել է տղամարդկանց, 277 դիմում՝ կանանց կողմից։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ընտրական հանձնաժողովների համար առկա էր նախատեսված տեղերից ավելի շատ դիմում, և մի մասի վերաբերյալ չի եղել ընդհանուր կոնսենսուս, ուստի հանձնաժողովը որոշել է բոլոր ընտրատեղամասերը ձևավորել նախապատվության քվեակարգով։ Այն ամրագրված է Ընտրական օրենսգրքի 143-րդ հոդվածում և կիրառվում է 2011 թվականից սկսած։ Այն փակ-գաղտնի քվերկություն է, որի ժամանակ ԿԸՀ յուրաքանչյուր անդամ բոլոր թեկնածուներին գնահատում է մեկից մինչև թեկնածուների առավելագույն քանակ միավորով։ Ծրագիրը ռեյտինգային քվեարկության հաշվարկ է կատարում, և դրա արդյունքում ընտրվում են ԸԸՀ անդամներ։

Սմբատյանն անդրադարձավ նաև Ընտրական օրենսգրքում ամրագրված գենդերային պահանջի դրույթին․ բոլոր ԸԸՀ-ներում պետք է յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվն առնվազն պակաս չլինի երկուսից, յուրաքանչյուր ԸԸՀ-ում առնվազն երկու կին և առնվազն երկու տղամարդ սեռային համամասնություն պետք է ապահովվի։

Արմեն Սմբատյանը նաև դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ ներկայացրեց, նոյեմբերի 8-ին ստացվել է ընդամենը 11 դիմում, նոյեմբերի 24-ին՝ 160, իսկ դիմումներ ընդունելու վերջին օրը՝ նոյեմբերի 25-ին՝ 115 դիմում։

Այսպիսով, հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ ձևավորեց 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը և ԸԸՀ-ների առաջին նիստի օր նշանակեց դեկտեմբերի 17-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031