Եթե նախկին համակարգով այդքան էլ հստակ չէր ֆինանսավորման համակարգը, ապա առողջապահական ապահովագրության դեպքում՝ հստակ սահմանվելու են ցուցանիշներ, որին համակարգը պետք է հասնի, այսինքն` արժեք՝ գումարի դիմաց սկզբունքը հաշվի է առնված, այսպես գնահատեց առողջապահական ապահովագրության համակարգի նախագիծը հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված «2023-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը. համակարգը պատրա՞ստ է դրան» քննարկմանը:
Նա առողջապահական ապահովագրության գործում կարևորեց գործատուների մասնակցությունը և այն հանգամանքը, որ ապահովագրության համակարգի մշակմանը զուգահեռ՝ արդեն բարեփոխումներ են ընթանում առողջապահության առաջնային օղակում:
«Տոկոսադրույքի փոփոխության և որոշակի գումար նախատեսելու մասով նշեմ, որ այժմ դժվար կլինի հասկանալ, թե գործնականում որքանով կիրառելի կլինի և որքանով քիչ կդիտարկվի որպես բեռ հասարակության համար, բայց ամեն դեպքում փորձ է արվում դեպի ավելի բալանսավորված տարբերակի: Իմ մտահոգությունն ավելի շատ կենտրոնացած է համակարգի պատրաստ լինել-չլինելու վրա»,-նշեց «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ –ի նախագահ Վիոլետ Զոփունյանը: Նա կարևորեց զուգահեռ արվող բարեփոխումները՝ հատկապես,առողջապահության առաջնային օղակում, քանի որ նրա խոսքով, ապահովագրությունը շատ բարդ, մեծածավալ և դժվար փոփոխություն է:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի