Ադրբեջանի վերջին մեկ ամսվա տեղեկատվական-քարոզչական, դիվանագիտական, ռազմական նախապատրաստության քայլերը, հայկական մարտական դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի թիրախավորման գործողությունները շատ նման են մարտական գործողությունների վերսկսման։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն ակնհայտ եւ կտրուկ աճել է։ Ի՞նչ է անում պետությունն իրականում, ի՞նչ է անում իշխանությունը՝ զսպելու կամ կանխելու համար դա, Ադրբեջանի մռութին հասցնելու համար»,-հարցադրում արեց Տիգրան Աբրահամյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ