«Կրասնոդարի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»: Այս մասին տեղեկացնում է «РБ-Спорт»-ը:
Աղբյուրի տվյալներով, իտալական ակումբի ղեկավարությունը դիմել է հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչներին եւ մերժում ստացել: Գործը կոնկրետ բանակցություններին եւ առաջարկներին չի հասել, քանի որ Սպերցյանը ամբողջապես կենտրոնացած է իր ներկայիս ակումբում մրցելույթների վրա եւ մտադիր է օգնել, որպեսզի «Կրասնոդարը» վեր բարձրանա Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում:
Այս մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, հեղինակել 10 գոլ եւ կատարել գոլային 6 փոխանցում: 17 տուրից հետո «Կրասնոդարը» 25 միավորով Ռուսաստանի պրեմիեր լիգայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ