Աշխարհահռչակ ամերիկահայ հայտնիները՝ Քիմ Քարդաշյանը, փոփ երգչուհի Շերը՝ Շերլին Սարգսյանը, ամերիկաբնակ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը համացանցով դիմել են իրենց հետևորդներին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդերն ու այդ կերպ աջակցել աշխարհի հինավուրց տաճարներից մեկի՝ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին:
Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հոլովակ է զետեղել, որում նշում է՝ միշտ ճանապարհներ է փնտրում Հայաստանին աջակցելու համար:
Քիմն իր հետևորդներին է ներկայացրել Metal Alchemist ապրանքանիշի «Հայր մեր», «Արարատ լեռ», «Սեր» և այլ գրություններով զարդերն ու ասել՝ աշխարհում շատ պատմական վայրեր կան, սակայն ամենահինավուրց տաճարները Հայաստանում են։
Կարդացեք նաև