Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը զրկվեց արտոնագրից․ դարձյալ հաղթող չճանաչվեց Հ2-ը

Դեկտեմբեր 02,2022 14:14

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթին մասնակցության հայտեր էին ներկայացրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն եւ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն :

Մրցույթի արդյունքում «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա հեռուստաընկերություն) եւ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն հաղթող չճանաչվեցին:

Հիշեցնենք, նախկին մրցույթի չեղարկումից հետո  հանրային մուլտիպլեքսում հեռարձակումը 5 սլոթից դարձել էր 4 սլոթ: ԴԱՀԿ-ն առկախել է սլոթերից մեկի մրցույթի անցկացման իրավունքը. եթե դատական գործընթացի վերջում պարզվի, որ Հ2 հեռուստաընկերությունը ապօրինի մրցույթի արդյունքում է զրկվել հանրապետական հեռարձակման իրավունքից, այդ կապուղին առանց մրցույթի կտրվի հեռուստաընկերությանը, եթե դատական գործընթացում վերջնական հաղթող ճանաչվի ՀՌՀ-ն, ապար այդ կապուղու համար նոր մրցույթ կհայտարարվի:

Հիշեցնենք, նաեւ, որ նախկին՝ չեղարկված մրցույթի շրջանակներում, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն (Երկիր մեդիա հեռուստաընկերություն) ստացել էր երկրորդ ամենաշատ բալերը: Ստացվում է, որ ՀՌՀ-ն հակասում է ինքն իրեն՝ վերանայելով նախկինում կայացրած որոշման արդյունքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031