Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Ֆրանսայի Կառավարութեան Կոչ Ուղղեց` օրէնսդիր մարմինի առաջարկներուն համահունչ քաղաքականութիւն կիրարկելու

Դեկտեմբեր 02,2022 13:42

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներու յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ ներկայացուց Ֆրանսայի Ազգային ժողովին կողմէ միաձայնութեամբ որդեգրուած Հայաստանին աջակցող եւ Ազրպէյճանի դէմ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւի կէտերը` յիշեցնելով, որ Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատը` Ծերակոյտը իր կարգին 295 թեր քուէներով նոյնանման բանաձեւ մը որդեգրած էր:

Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունեց Ֆրանսայի Ազգային ժողովին կողմէ բանաձեւի միաձայնութեամբ որդեգրումը եւ ֆրանսական կառավարութեան կոչ ուղղեց` Ֆրանսայի օրէնսդիր մարմինին` ֆրանսացի ժողովուրդի ներկայացուցիչներու առաջարկներուն համահունչ քաղաքականութիւն կիրարկելու, ինչպէս նաեւ քաջալերելու միջազգային ընտանիքը իր օրինակին հետեւելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031