Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին:
Երկրի ղեկավարը շնորհավորել է Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած մարզիկներին և շնորհակալություն հայտնել Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:
Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանը, քննարկվել են նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն առնչվող հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ