Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին հանդիպումներից հետո Twitter-ում տեղեկացրել է այդ մասին:
«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկեցի տարածաշրջանում խաղաղաշինության և հակամարտության կայուն կարգավորման ուղիները:
ԵՄ-ն հավատարիմ է մնում սերտորեն աջակցել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին՝ իրենց հարաբերությունների կարգավորման հարցում»,- գրել է Բորելը Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Տարածաշրջանային մարտահրավերները քննարկեցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ընդգծեցի ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության բանակցություններին և վստահության ամրապնդմանը։ Ապավինում եմ Ադրբեջանի համագործակցությանը՝ շարունակելու ջանքերը խաղաղաշինության և տարածաշրջանի բարգավաճման ուղղությամբ»,- մեկ այլ գրառմամբ գրել է Բորելը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Discussed regional challenges with Azerbaijan’s FM @Bayramov_Jeyhun. Underscored EU’s commitment to facilitate peace talks and confidence building in the South Caucasus. Counting on Azerbaijan’s cooperation to continue efforts towards peace building and regional prosperity. pic.twitter.com/SojQlytMoV
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) December 1, 2022