Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Լեհաստանում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստի շրջանակում հանդիպել է Եվրամիության խորհրդի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելի հետ՝ քննարկելով երկկողմ օրակարգը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, Բայրամովն ու Բորելը քննարկել են էներգետիկայի ոլորտում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր, կարծիքներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու ջանքերի և այդ գործընթացում ԵՄ դերի վերաբերյալ:
Բայրամովը հանդիպմանն ասել է, թե իբր Հայաստանը խոչընդոտում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խուսափում է երկու երկրների առաջնորդների ձեռք բերած պարտավորությունների կատարումից, փորձում է «խաբուսիկ կարծիք» ձևավորել կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ