Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ կնոջ դեպքում պատճառը հենց քաղաքական է: Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի. Արման Սահակյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 02,2022 10:28

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսին` Արման Սահակյանի կնոջը, ազատել են Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի տնօրենի պաշտոնից:

Արման Սահակյանը մեր հարցին, թե ինչու իր կնոջը չեն նշանակել ԺՊ՝ այդպիսով ազատելով տնօրենի պաշտոնից, ասաց. «Ես էլ եմ զարմացած, թե ինչու հենց իմ կնոջը չեն նշանակել, հատկապես որ, որքանով տեղյակ եմ, այն տնօրենները, որոնց ժամկետները լրացել են, բոլորը վերանշանակվել են ժամանակավոր պաշտոնակատար, մինչեւ կանցնեն հավաստագրման փուլը, ու նոր մրցույթ կհայտարարվի: Իսկ իմ կինը նոյեմբերի 15-ին գերազանցությամբ անցել է հավաստագրման փուլը»: Հարցին՝ այստեղ միտում կամ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Սահակյանն ասաց. «Չնայած այս իշխանությունների հավաստիացումներին, որ քաղաքականությունը չպետք է առնչվի կրթությանը, գիտությանը, մշակույթին, նախակրթարաններին, կարծում եմ` իմ կնոջ դեպքում պատճառը հենց քաղաքական է: Եթե իմ կինը չլիներ, չէին ազատի: Ես միայն կարող եմ նշել, որ իմ կնոջ ղեկավարած մանկապարտեզը եղել է Երեւանի լավագույն մանկապարտեզներից մեկը, որը կարող են փաստել նաեւ այդտեղ հաճախող երեխաների ծնողները»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031