Հատկապես այս սեզոնին, երբ գլուխ են բարձրացնում շնչառական վարակները, հազը դառնում է շատերի ուղեկիցը բավականին երկար ժամանակով՝ մի շարք անհարմարություններ պատճառելով ոչ միայն հիվանդին, այլ նրան շրջապատող մարդկանց։ Սակայն պետք է հիշել, որ հազը պաշտպանիչ ռեֆլեքս է, որն օգնում է ազատել շնչուղիներն օտար մասնիկներից, թոքերում կուտակված լորձից։
Որոնք են հազի առաջացման պատճառները
Հազի առաջացման պատճառները բազմաթիվ են․
Ալերգեններ
- Ծաղկափոշի,
- փոշի,
- կենդանիների մաշկի թեփ,
- բորբոս և այլն։
Խթանիչներ
Կարդացեք նաև
- Ծխելը,
- պասիվ ծխելը,
- շրջակա միջավայրին աղտոտվածությունը,
- քիմիական արտանետումները,
- օդը թարմացնող սփրեյները, օծանելիքը։
Առողջական պատճառներ
- Հարբուխ,
- վերին շնչառական ուղիների վարակներ,
- գրիպ,
- թոքաբորբ,
- կապույտ հազ,
- ասթմա,
- գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն,
- սիրուսային վարակներ,
- քթըմպանային (postnasal) համախտանիշ,
- սուր բրոնխիտ,
- խրոնիկ բրոնխիտ,
- բրոնխեեկտազ,
- էմֆիզեմա,
- թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն,
- թոքերի քաղցկեղ
- սրտի անբավարարություն։
- դեղորայք:
Չոր հազը սովորաբար մրսածության և գրիպի վիրուսների, ալերգիայի, թթվային ռեֆլյուքսի, որոշ դեղամիջոցների ու խթանիչների, օրինակ՝ ծխելու հետևանքով է առաջանում։
Թաց հազը հաճախ առաջանում է վիրուսների կամ թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պատճառով։
Խրոնիկ հազը կարող է 3 շաբաթից ավելի տևել, իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝
- սրտի հիվանդություն,
- ասթմա,
- թոքերի հիվանդություն,
- բրոնխիտ,
- կապույտ հազ։
Բնական միջոցներ հազի թեթևացման ու բուժման համար
Երբ պարզվում են հազի պատճառներն ու հերքվում ուղեկցվող լուրջ հիվանդություննները, հազը կարելի է բուժել տնական միջոցների օգնությամբ։ Սակայն մինչ դրանք օգտագործելը ևս պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ բուսական միջոցներն ու բնական հավելումները կարող են փոխազդեցության մեջ մտնել այն դեղամիջոցների հետ, որոնք հիվանդն օգտագործում է տվյալ պահին։
1․Շատ հեղուկ օգտագործեք՝ լորձը ջրիկացնելու համար։
2․ Գոլորշի շնչեք․ կարող են օգտակար լինել տաք ցնցուղ ընդունելը, կամ ինհալացիաները, որոնք, սակայն, չարժե անել ասթմայի դեպքում, քանի որ գոլորշին կարող է սրել ախտանշանները։
3․ Օգտագործեք օդը խոնավացնող սարքեր, որոնց շնորհիվ նույնպես լորձը ջրիկանում է և ավելի հեշտությամբ դուրս գալիս։
4․ Գրգռված կոկորդի համար նախատեսված սառնաշաքարները նույնպես կարող է թեթևացնել հազը, դրանց պատրաստման տնական եղանակը՝ այստեղ։
5․ Կոկորդի աղաջրով ողողումները նույնպես կարող են օգտակար լինել։
6․ Քնելու ժամանակ լրացուցիչ բարձ օգտագործեք՝ գլուխը մի փոքր ավելի բարձր պահելու համար։
7․ Մի ծխեք և խուսափեք երկրորդային ծխից:
8․ Խուսափեք հազի խթանիչներից, ինչպիսիք են փոշին, օծանելիքը կամ աղտոտող նյութերը:
9․ Բնական մեղր օգտագործեք։
10․ Ինչպես նաև կոճապղպեղի թեյ, որը կհանգստացնի գրգռված կոկորդը։
11․ Նվենու յուղ (էվկալիպտ) ավելացրեք ինհալացիաների ժամանակ, կամ մերսող շարժումներով քսեք այն կրծքավանդակին։
12․ Անանուխով թեյ պատրաստեք, այն նույնպես օգնում է թուլացնել թոքերում կուտակված լորձը:
13․ Մենթոլը նույնպես հանգստացնում է հազը, այն հաճախ է հանդիպում սառնաշաքարների կազմում։
14․ Մատուտակի արմատը նույնպես ունի խորխաբեր ազդեցություն․ օգտագործեք այն՝ թուրմ պատրաստելով։
15․ Խնձորի քացախը (նոսրացված կամ մեղրով խառնված) նույնպես օգտակար է հազի ու գրգռված կոկորդի դեպքում
16․ Քրքումը նպաստում է մարսողական խնդիրների լուծմանն ու թեթւացնում թթվային ռեֆլյուքսի պատճառով առաջացած հազը:
17․ Հավի արգանակը կարող է թեթևացնել վերին շնչուղիների վարակների ախտանշանները:
18․ Շոկոլադ. Իսկ ամենաքաղցր կտորը՝ վերջում․ պարգևատրեք ձեզ մի կտոր որակյալ շոկոլադով․ շոկոլադի կազմում առկա թեոբրոմինը կարող է ճնշել թափառող նյարդի ակտիվությունը, որը հազ է առաջացնում:
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Շնորհակալություն խորհուրդների համար։