Լրահոս
Օրվա լրահոսը

…Այդքան ուրախ կյանքը մեր

Դեկտեմբեր 02,2022 10:00

Մարդկանց տոն է պետք: Որքան էլ խորը լինի վիշտը, մարդիկ չեն կարող անվերջ սգալ: Ես հիշում եմ՝ երբ 1980-ականներին հեռուստատեսության երաժշտական խմբագրության ղեկավար էր իմ բարեկամ, դիրիժոր Էդվարդ Եսայանցը, ապրիլի 24-ի ծրագիրը սկսվում էր ռեքվիեմներով, սգո երաժշտության այլ ժանրերով, բայց ավարտվում էր խրոխտ, լավատեսական երաժշտությամբ, օրինակ՝ Բաբաջանյանի Հերոսական բալլադով: Իմաստը հասկանալի էր. per aspera ad astra`փշերի միջոցով դեպի աստղեր, տառապանքներից հետո գալիս է լույսը:

Եթե ապրիլի 24-ին տեղին էր ուրախության որոշակի բաժինը, ապա պարզ է, որ ժողովրդի կողմից սիրված Նոր տարին պիտի հաճելի պահեր պարգեւի մարդկանց: Չնայած մենք ասում ենք՝ «Ամանոր եւ Սուրբ ծնունդ», հայաստանցիների համար առաջնային է դեկտեմբերի 31-ը՝ թե՛ ուտել-խմելու, թե՛ «քաղաք իջնելու» առումով: Եթե լիներ Սուրբ Ծնունդը, ապա գոյություն կունենար բոլորովին այլ ծիսակարգ, որի հիմքում այլ՝ «ոչ խորհրդային» գաղափարախոսությունն է:

Իսկ այս պարագայում պարզ է, որ գերիշխողը պետք է լինի խոզի բուդը, քաղաքի լուսավորությունը, հրավառությունները, «տաշի-տմբըլը»: Պատերազմում պարտությունից եւ 4000 երիտասարդ կյանք կորցնելուց հետո անցել է ավելի քան երկու տարի: Ճիշտն ասած, չեմ էլ նկատել, որ այդ իրադարձություններն առանձնապես ցնցել էին հայաստանցիներին: Բայց բոլոր դեպքերում «քաղաքավարության նորմերը» պահպանված են, եւ հիմա կարելի է լիաթոք ուրախանալ:

Չեմ ուզում հանդես գալ «փնթփնթան ծերուկի» դերում եւ ասել՝ «մի ուրախացեք»: Խոսքն այն մասին է, որ ուրախությունը նույնպես կարելի է կազմակերպել զուսպ եւ ճաշակով: Իսկ անճաշակությունն ու «անզսպությունն» ունի միայն մեկ բացատրություն՝ տոնական միջոցառումները Երեւանում կազմակերպվում են ոչ թե մարդկանց ուրախություն պատճառելու, այլ քաղաքապետի իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի PR-ի համար: Դրանով են բացատրվում շռայլ ծախսերը քաղաքապետարանի սուղ բյուջեից, ինչպես նաեւ «ոչ հարգալից» վերաբերմունքը Հանրապետության հրապարակի շենքերի հանդեպ:

Ենթադրվում է, որ շնորհակալ երեւանցիները կգնահատեն պարոն Ավինյանի «հայրական գուրգուրանքը», եւ պալատական սազանդարները ներբողներ կհյուսեն «շնորհակալություն, ընկեր Ավինյան, որ պարգեւեցիր այդքան ուրախ կյանքը մեր» թեմայով: Իսկ ամենակարեւորն այն է, որ մյուս տարի երեւանցիների մեծամասնությունն իսկապես կընտրի ՔՊ-ին: Բա հո «սերժառոբականներին» չեն ընտրի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. սահակ հակոբյան says:

    Լիովին համամիտ եմ Ձեր շարադրածին։
    Փաբերում պարտքով խմող անտերուդուս չտեսներից այլ բան սպասելի չի։
    Ցավն այն է, որ իրոք Արամոի նման մարդիք դառել են այդ դուրսպրծուկների սազանդարները, իսկ տարիներ շարունակ նաև լրատվամիջոցներով սպրդված ատելությունը երկրի ղեկավարների նկատմամբ Հայաստանին տարավ պարտության 2018 ին, 2020-ին ամենակարևորը 201 ին և ցավոք կբերի նույն պարտությունը 2023 ին

  2. Garo says:

    Նախորդ խմբակարաններից մեկում որ գրել էիք հիմա օլիգարխիա չի ազդում իշխանության վրա:
    Երկրի նախագահը, ԱԺ-ի նախագահը գռզոյի նախկին աշխատողնա: ԲԴԽ ն նախագահը գռզոյի խնամին էր: կիքսի արդյուքնում հրաժարական տվեց:

    Ես կասեյի երբեք օլիգարխը այդքան մեծ դեր չի կատարել երկրում ինչքան հիմա:
    Կարելիա ասել Նիկոլը գռզոյի մոտ վարչապետա աշխատում:

    Ինչպես և միշտ նիկոլը ընդամենը գեղարվեստական մասնա ապահովում, ստերով էժան մանուպյացիներով, ժողովրդին խաբելու ֆունցիան, իսկ իրական իշխանությունը լրիվ ուրիշ մարդկանց մոտա:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031