Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ

Դեկտեմբեր 01,2022 23:32

Իշխանության հետ բանակցությունները ձախողվել են, և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնության չի եկել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծի շուրջ, «Ազատությանը» փոխանցեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով Ազգային ժողովը պետք է հայտարարի, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն համարելով ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների։ Բացառելով Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարության նախագծում նաև շեշտում են, որ Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը, վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները։

Նախքան վաղը կայանալիք արտահերթ նիստը՝ այսօր ողջ օրվա ընթացքում, ընդդիմադիրները իշխանական պատգամավորների հետ քննարկել են հայտարարության նախագիծը՝ փորձելով համաձայնության հասնել։ Ու թեև ըստ Մինասյանի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած փոփոխությունների մեծ մասն իրենց կողմից ընդունելի են եղել, իշխանական պատգամավորները համաձայնության չեն եկել։

Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031