ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի միացյալ նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջև կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:
ՀՀ ԱԻՆ-ի և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև 2010թ.-ին ստորագրված այս համաձայնագիրը մինչ օրս չէր վավերացվել դրանում Հայաստանին ներկայացվող պարտադիր պահանջների պատճառով:
«Համաձայնագրի նպատակն է՝ խթանել նշված ոլորտում կողմերի միջև արդյունավետ և կանոնակարգված փոխգործակցությունը։ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայկական կողմը պարտավորվում էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով»:
Կողմերը համաձայնել են փոփոխություն կատարել համաձայնագրում:
Կարդացեք նաև
«Նշված փոփոխությամբ համաձայնագրի 4-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն վերացվում է պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը՝ այն դարձնելով հայեցողական և վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին, որը հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր հարուցիչի բռնկման, համաճարակի կամ դրա հետ կապված վտանգի դեպքում» ։
2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված նոր համաձայնագրում այս կետը խմբագրվել է, վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը դարձել է հայեցողական։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ