Լրահոս
Օրվա լրահոսը

30 մլն. լրացուցիչ գումար՝ ՀՀ կառավարության գործուղումներին ու ընդունելություններին

Դեկտեմբեր 01,2022 21:14

2022 թ. պետական բյուջեում արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումներ ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների անբավարարության հետևանքով, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց, չորրորդ եռամյակի համար լրացուցիչ միջոցներ տրամադրել:

Այս հարցն ընդգրկված էր չզեկուցվողների մեջ, որ նախագծից տեղեկացանք, որ արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։ Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։

ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կավելացվի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և պաշտոնական գործուղումների կազմակերպում» ծրագրի «Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» տարեկան ճշտված պլանը՝ 180.0 մլն դրամով, իսկ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» միջոցառման պլանը՝ 30.0 մլն դրամով:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031