«Եթե բանաձևերով որոշվեր հայոց բախտը, 150 տարի առաջ Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ կանցկացվեին, քրդական հրոսակախմբերը կզսպվեին, 100 տարի առաջ էլ չէինք կոտորվի, այլ արևմտաերազողների «միացյալը» կստանայինք: Բոլոր դեպքերում` շնորհակալ ենք: Բայց դե, բարոյական աջակցությունից մինչև կոկորդ կուշտ ենք…»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը՝ հարցին՝ ինչպե՞ս օգտագործել Ֆրանսիայի խորհրդարանի բանաձեւը հօգուտ հայկական շահերի:
Հիշեցնենք, երեկ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ։
Զրույցի այլ մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ