Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայից հետո Երևանն ուզում է, որ մենք հաստատենք Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մեր առաջարկը, բայց դա արդեն ուրիշ օպերայից է. Լավրով

Դեկտեմբեր 01,2022 21:07

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի ճանաչելով միմյանց սահմանները` ընդունել են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ըստ այդմ, նա տարակուսանք է հայտնել, որ պաշտոնական Երևանը դրանից հետո ակնկալում է, որ Մոսկվան վերահաստատի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետոյին թողնելու իր առաջարկը:

«Ռուսաստանը դեռ 2012թ. Ղարաբաղի կարգավորման առաջարկներ ուներ: Եթե այն ժամանակ այդ առաջարկներն ընդունվեին, այս խնդիրը միանգամից հնարավոր կլիներ լուծել»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ այդ շրջանից հետո առաջ եկավ մի հայեցակարգ, որի համաձայն՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է հետոյի: «Հայեցակարգը շատ պարզ էր: Հայերը հեռանում են Ղարաբաղի շուրջ հինգ շրջաններից, պահում են Ղարաբաղը և Հայաստանը կապող երկու շրջանները, իսկ այդ երկու շրջանների ճակատագիրը, իսկ դրանք, անկասկած, ադրբեջանական շրջաններ են, պետք է որոշվեր Ղարաբաղի կարգավիճակը որոշելու ընթացքում: Այդ ժամանակ էլ առաջին անգամ առաջ եկավ կարգավիճակը հետաձգելու հայեցակարգը»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, պատերազմից հետո անցկացված եռակողմ գագաթնաժողովների ժամանակ եղել են մտքեր, որ կարելի է կարգավիճակի հարցը թողնել հետոյի:

«Ելնելով դրանից՝ Ռուսաստանը ձևակերպեց խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը ներկայացվեց կողմերին այս տարվա գարնանը: Այնտեղ նշված է այդ արտահայտությունը («հետաձգել կարգավիճակը հետոյի»-խմբ.): Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ գործնականում ամեն ինչ սատարում է: Կարգավիճակի հարցն անհրաժեշտ է լրացուցիչ վերամշակել:

Հոկտեմբերի վերջին, երբ մենք հանդիպեցինք Սոչիում, ուզում էինք վերադառնալ այդ հարցին և հասկանալ՝ որքանով են մեր գործընկերները պատրաստ, որպեսզի լուծեն բոլոր հարցերը և Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնեն հետոյի: Սակայն նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը բերեցին այդ փաստաթուղթը Պրահայից, որում նշված է, որ նրանք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Ալմաթիի հռչակագրով: ԱՊՀ ստեղծման կապակցությամբ Ալմաթիի հռչակագրում հստակ ասվում է, որ … նոր պետությունների միջև սահմանները կհենվեն նախկին ԽՍՀՄ դաշնակցային հանրապետությունների վարչական սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս էր: Ուստի, ստորագրելով այդ պայմանավորվածությունը, մեր հայ գործընկերներն ասում են, որ Ռուսաստանը հաստատի Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր առաջարկը: Դուք հասկանում եք, որ դա մի փոքր բանակցությունների անցկացման օպերայից չէ, այլ օպերայից է»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031