Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են․ կթանկանա, թե՝ ոչ, պարզ կլինի 10 օրից»․Գարեգին Բաղրամյան

Դեկտեմբեր 01,2022 19:45

 Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները վերանայվում են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա նշեց, որ այս պահին չի կարող` սպառողների համար սակագնի փոփոխություն կլինի, թե ոչ, բայց ամեն ինչ պարզ կլինի 10 հետո, երբ վերջնականացվեն էլեկտրականության արտադրության հաշվեկշիռները։

Անդրադառնալով ջրի սակագնի բարձրացմանը՝ Բաղրամյանն ասաց՝ սպառողներն ավել չեն վճարելու, ավելացված արժեքը կառավարությունը մտադիր է սուբսիդավորել։

Հարցին՝ քաղաքացիները դժգոհում են «Վեոլիա ջուր» ընկերության ծառայություններից, արդյոք հանձնաժողովն այս հանգամանքը հաշվի առե՞լ է ջրի սակագնի փոփոխման ժամանակ, Բաղրամյանը պատասխանեց․«Ջրի գնի ձեւավորման ժամանակ սպասարկման որակի չափանիշները, ցավոք, դրված չեն։ Դա պայմանագրային պարտավորվածություն է եւ հանձնաժողովի կողմից սահմանված է ջրի օգտագործման կանոններում։ Դրանք, անկախ ամեն ինչից, պարբերաբար հսկվում են հանձնաժողովի մոնիթորինգի խմբի եւ ջրային կոմիտեի կողմից, եւ նախատեսված են համապատասխան պատժամիջոցներ եւ տուգանքներ։  Ընդ որում, մեր կանոններում տուգանքներ կան, որ ինքնաշխատ են գործում՝ եթե համապատասխան ժամին չի միացվել ջուրը կամ ավելի երկար է անջատված մնացել, միանգամից վճարվող տուգանքն արտացոլվում է հաշիվների մեջ»։ Նա ասաց, որ տուգանման նման դեպքեր եղել են։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031