ՀՀ բանկային համակարգում էական փոփոխություն է գրանցվել․ արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը։
Ֆասթ Բանկի նորամուտը բանկային համակարգ աննախադեպ է․ Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում դեռևս որևէ վարկային կազմակերպություն չի վերափոխվել բանկի, ինչն առավել հետաքրքիր է դարձրել վերափոխման ամբողջ գործընթացը:
Բանկի ռազմավարության հիմքում դրված են օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելու, թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված նպատակները։
Բանկ դառնալու ճանապարհին Ընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ինչի շնորհիվ արդեն գործում են թեստային լաբորատորիաներ։ Ձևավորվել է նաև AI թիմ՝ մեծ քանակի տվյալներ մշակելու և վերլուծելու նպատակով։
Կարդացեք նաև
Ֆասթ Բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության ներքո նախատեսված հիմնական աշխատանքները էապես նպաստելու են ռազմավարական կարևորագույն նպատակների իրագործմանը։ Բանկում հետևողականորեն ընդլայնվում է IT ներուժը՝ չբացառելով հետագայում ֆինանսական տեխնոլոգիաների մատակարար հանդիսացող առանձին ընկերություն ստեղծելու տեսլականը։
Դեպի բանկ վերափոխման, թվային ռազմավարության և տրանսֆորմացիոն գործընթացների մասին ավելի մանրամասն ներկայացրել է Բանկի Գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ Դանիել Ազատյանը։