Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին

Դեկտեմբեր 01,2022 18:15

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 4 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու:

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները.

1.Արման Թովմասյան

2.Վահագն Թորոսյան

3.Արգիշտի Ղազարյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները.

1.Լուսինե Աբգարյան

2.Ռուբիկ Մխիթարյան

3.Դավիթ Վեքիլյան

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 2 թափուր տեղերի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները.

1.Լիզա Գրիգորյան

2.Լիլիթ խաչատրյան

3.Արման Կուրեխյան

1.Անահիտ Թումանյան

2.Անի Մխիթարյան

3.Աղասի Մկոյան»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031