ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Լավրովը փաստացի ասում է՝ Փաշինյան, դու Պրահայում ստորագրել ես Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելուն, հիմա ի՞նչ ես եկել Ռուսաստանից պահանջում Արցախի կարգավիճակ։
Վերծանեմ սրա հետեւանքները.
Հայ ժողովուրդ, դուք ընտրել ու վերընտրել եք մեկին, որն ընդունում է, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ եք Ռուսաստանից կամ որեւէ մեկից հակառակն ակնկալում։
Կարդացեք նաև
Իսկ նախկինների ժամանակ լսե՞լ եք, որ Լավրովն ասեր Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս:
Իհարկե՝ ոչ։
Դե գլուխներդ շարունակեք մտցնել հողի մեջ ու տոնածառ ու կառավարական շենք զարդարեք։
Ձեր երջանիկ ապրելուն, ես ոնց հասկացա, Շուշին, Հադրութն ու 5.000 հերոս տղերքն էին խանգարում, կապիտուլյանտներ։