Հայաստանի Գրողների միությունում տեղի ունեցավ «Մենք և աշխարհը. ներշնչանքի թռչունը» գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղվել են Ռուսաստանին նվիրված բանաստեղծություններ:
Շնորհանդեսին ներկա էին ստեղծագործությունների հեղինակները` Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ:
Վերջինս ներկայացրեց ոչ միայն այս գիրքը, այլեւ ՀԳՄ նախաձեռնությամբ հրատարակված նախորդ գրքերը, որոնք նրա ձեւակերպմամբ, ունեն դասագրքային մակարդակ եւ հեշտ ընթեռնելի են: «Այս գրքերը պետք է կարդան երիտասարդները և փորձեն զարգանալ»,-նշեց պարոն Միլիտոնյանը:
Ի թիվս այլոց, խոսեց նաեւ բանաստեղծ եւ նկարիչ Արևշատ Ավագյանը։
Նա ասաց, որ դեռ պատանի էր, երբ իր առաջին բանաստեղծությունը տպագրվեց ռուսական թերթում: Հենց դրանից էլ սկսվել է իր շփումն ու համագործակցությունը ռուս գրողների հետ, ինչի արդյունքում ինքը դարձել է Ռուսաստանին նվիրված գրքի հեղինակներից մեկը:
Շնորհանդեսի ավարտին Էդվարդ Միլիտոնյանը գրքերից մի քանիսը սիրով նվիրեց ներկաներին:
Կարդացեք նաև
Նատալի ՄԻՆԱՍՅԱՆ