Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել Արցախի հայերի իրավունքները. Լավրով

Դեկտեմբեր 01,2022 16:48

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Արցախի հայերի իրավունքների համար:

Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը բանակցություններում վերջին շրջանում արդեն ավելի շատ խոսում է ոչ թե կարգավիճակի, այլ Ղարաբաղի հայերի իրավունքների մասին: «Իսկ դրան ադրբեջանական կողմը պատրաստ է: Նրանք պատրաստ են տրամադրել երաշխիքներ այն իրավունքների համար, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա:

Լավրովը նաև ասել է, որ Պրահայում փաստացի Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է Ադրբեջանի մաս:

«Գնացել են Պրահա Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումին և այնտեղ ստորագրել են փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումն ու խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվեն և համապատասխանեն ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. դեկտեմբերի Ալմաթիի հռչակագրին: Իսկ այդ հռչակագիրն ասում է, որ խորհրդային հանրապետությունները ձևավորում են ԱՊՀ և վերահաստատում սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք եղել են Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև: Այլ կերպ ասած, այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակորեն Խորհրդային Ադրբեջանի մաս էր: Եվ երբ դա հավանության է արժանացել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի և պարոն Միշելի կողմից մի փաստաթղթի շրջանակում, որ մենք ճանաչում ենք Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների, դա, իհարկե, հեշտացնում է աշխատանքը, քանի որ լուծում է այն հարցը, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին»,- ասել է Լավրովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031