«Այստեղ «Ժողովուրդ» թերթից կա՞ մարդ: Առավոտ գիշերով բայղուշական բան աչքովս ընկավ, թե՝ Անդրանիկ Քոչարյանը սեփական թիմում սեւ ցուցակ է կազմում: Սեւ ցուցակ սեփական թիմում ոչ մեկը չի կազմում, առավել եւս, որ տվյալ հոդվածում ներկայացված է մի իրողություն, որ վարչապետի հանդիպումները գարշահոտ աղբյուրները կարողանում են լսել: Դա նշանակում է, որ երկիրը վտանգված է, պարո՛ն Պապիկյան»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկին այսպես ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ԶԼՄ-ները կարողանում են վարչապետի անձնական հանդիպումները հասանելի դարձնել իրենց համար:
Նա հանձնաժողովի նիստը թողած՝ հորդորեց «Ժողովուրդ» թերթի սեփականատիրոջը նման հրապարակումներ չանել այլեւս:
Արձագանքեց նիստին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ զգուշացնելով, որ չթիրախավորի ԶԼՄ-ներին: Ըստ նրա, մի հարց է, որ կարող է որակյալ կամ անորակ հրապարակում լինի, բայց անթույլատրելի է լրատվամիջոցների թիրախավորումը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ