«Ոչինչ չի դադարել, ոչ մի հանգուցալուծում չկա, երբ որ լինի, դու կտեղեկանաք»,-ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ ի պատասխան Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցի: Նա չի հասկացել, թե ինչից էին դժգոհում Բրյուսովի համալսարանի ուսանողները:
Դումանյանը կրկնեց, որ խոսքը բուհերի խոշորացման մասին է, ստեղծվում են նոր բուհեր, որոնք ընդամենը ութն են լինելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները բողոքում էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ ՀՀ կառավարություն որոշման նախագծի դեմ:
Ինչ վերաբերվում է հարցին, որ ամանորի միջոցառումներին պատրաստվելիս կազմակերպիչները վնասել են ՀՀ կառավարության շենքը, Պատմության թանգարանի շենքը և այլ կից պատմական հուշարձաններ՝ Վահրամ Դումանյանն ասաց. «Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստով դա չի քննարկվում, իսկ քաղաքապետարանը պարտավորված է, և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»։
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ