ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները վերջերս «ավելի շատ խոսում են Ղարաբաղում հայերի իրավունքների, քան կարգավիճակի մասին»։
«Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղի հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Սա՞ էր կարգավիճակի հետաձգման մասին ռուսական առաջարկի էությունը։ Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, երբ Ադրբեջանում առավոտից երեկո հայի դեմ ատելություն են քարոզում, Արցախի դեմ էլ ագրեսիայի են փորձում գնալ։ Լավրովը շարունակում է Բայրամովից ավելի շատ ներկայացնել Ադրբեջանի տեսակետը։