Մարդու իրավունքների պաշտպանը կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում, ի թիվս այլնի, ապահովում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կանանց կարողությունների զարգացումն ու խթանումը, իրականացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունը։
Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի հիմնարար ուղղություններից է:
Կանանց նկատմամբ խտրականության և այդ հիմքով կանանց իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրությունը վկայում է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական և համակարգված քայլերի իրականացման անհրաժեշտության մասին: Ուստի, այս ուղղությամբ ևս Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից լայնածավալ ու շարունակական աշխատանքներ են տարվում։
Պաշտպանի հաստատությունը ուսումնասիրում է կանանց իրավունքների խախտումների դեպքերով անհատական դիմումները ու իր իրավասության շրջանակներում ապահովում անձանց պաշտպանությունն ու իրավունքների երաշխավորումը գործնականում։
Կարդացեք նաև
Պաշտպանի կողմից ձեռնարկվող քայլերի համատեքստում կարևոր է նաև ընդգծել հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծումն ու կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ մասնագետների համախմբումը ոլորտում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով։
Մարդու իրավունքների պաշտպան