Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գումար հատկացնել սուբվենցիոն ծրագրերի համար:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի (լուսանկարում) հավաստմամբ, մեկ այլ որոշմամբ 960 մլն դրամ է հատկացվում 5 մարզերի, իսկ այս նախագծով հատկացվում է 1,34 մլրդ դրամ 8 մարզի:
«Առաջին ծրագրով Արագածոտնի մարզին մեկ ծրագրի համար հատկացվում է 102 մլն դրամ, Արարատի մարզին 4 ծրագրի համար՝ 152 մլն դրամ, Արմավիրի մարզին 6 ծրագրի համար 66 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 3 ծրագրի համար 122 մլն դրամ, Լոռու մարզին 10 ծրագրի համար 459 մլն դրամ, Կոտայքի մարզին 12 ծրագրի համար 260 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին 2 ծրագրի համար 26 մլն դրամ, Տավուշի մարզին՝ 2 ծրագրի համար 152 մլն դրամ: Երկրորդ ծրագրով նախատեսվում է Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար հատկացվում է 114 մլն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար 571 մլն դրամ, Լոռու մարզին 4 ծրագրի համար 146 մլն դրամ, Շիրակի մարզի 3 ծրագրի համար 127 մլն դրամ»,-ասաց նախարարը:
ՏԿՆ նախարարի խոսքից հետո Նիկոլ Փաշինյանը գծամետր առ գծամետր մանրամասնեց կատարված աշխատանքները:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ