Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դեկտեմբեր 01,2022 13:54

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դեկտեմբերի 03-ի գիշերը, 04-ի ցերեկը, 05-ին առանձին շրջաններում, 03-ի ցերեկը, 04-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 04-05-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 01-ի ցերեկը, 02-ին, 04-ի ցերեկը, 05-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 03-ի ցերեկը, 04-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 17.5°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -7.8°C (1999թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 2.6°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել