ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար այսօր՝ նոյեմբերի 30-ին, համակարգի մի խումբ ծառայողների Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, պետական նախարարի, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների իրավապահ կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու դրամական պարգևներ:
Հանդիսավոր միջոցառմանը հաջորդել է «Արցախի ոստիկան» օրհներգի՝ տեսահոլովակի ցուցադրությունը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահը և հրավիրված անձինք:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն
Կարդացեք նաև