Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական այս ապատեղեկատվությամբ միանգամից մի քանի թիրախ են ընտրում՝ ռուս խաղաղապահներին, Իրանը, նաև Արցախի մեր հայրենակիցներին. Տաթևիկ Հայրապետյան

Դեկտեմբեր 01,2022 13:10

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները, ի շարունակություն երեկ տարածած ապատեղեկատվության, թե իբրև ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով «օտարերկրյա գործակալների» թողնում են մտնել Արցախ, այսօր «բացահայտել են», որ այդ 14 հոգին Իրանի քաղաքացիներ են, որոնք գաղտնի առաքելությամբ մտել են Արցախ: «Նրանք ուղարկված են ահաբեկչական–դիվերսիոն գործողությունների աջակցելու և կոնկրետ Ադրբեջանի դեմ դիվերսիաներ նախապատրաստելու համար: Նրանք նաև սովորեցնելու են Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին օգտվել իրանական զենքերից: Այդ մարդիկ անկասկած Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են»,–նշում են ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները՝ հավելելով, որ «սպասվում է՝ Բաքուն պետք է խիստ արձագանքի այս ամենին»:

Այս ապատեղեկատվական թնջուկի ի՞նչն է հետաքրքրական, որ փաստացի միանգամից մի քանի թիրախներ են ընտրում՝ ռուս խաղաղապահներին, Իրանին, նաև, իհարկե, Արցախի մեր հայրենակիցներին: Ամենից վտանգավորը մեզ համար այն ռիսկերն են, որոնք ստեղծվում են Արցախում ապրող մեր հայրենակիցների համար: Ես այս թեմայի մասին շարունակ գրում եմ և ներկայացնում՝ հույս ունենալով, որ մեր կողմը կանխարգելիչ քայլեր կձեռնարկի՝ փորձելով չեզոքացնել ռիսկերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031