Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ  Սամվել Հովսեփյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

Դեկտեմբեր 01,2022 12:20

Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ Բերդ համայնքում խմբի կողմից ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ մեղադրվողներ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ  Սամվել Հովսեփյանը (լուսանկարում) և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը գրավի դիմաց ազատ են արձակվել:

Այդ մասին Aravot.am-ին հայտնեց Սամվել Հովսեփյանի փաստաբան Գոռ Սաղոյանը։ «Դատարանի որոշմամբ Սամվել Հովսեփյանի և Լևոն Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց: Հաջորդ դատական նիստը նշանակված է 2023թ.-ի հունվարի 17-ին»,- հավելեց Սաղոյանը:

Հիշեցնենք, որ Բերդ  համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը և Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի  վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը մեղադրվում են Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին քարոզչություն կատարել հարկադրելու մեջ: Ավելի վաղ` դատարանի որոշմամբ Հասմիկ Մելիքյանը ևս գրավի դիմաց ազատ է արձակվել:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031