Ֆեյսբուքում հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութեր¸ որոնցում երեւում է¸ թե ինչպես են Երեւանի Հանրապետության հրապարակի թամանյանական շենքերը¸ որոնք պահպանվում են որպես մշակութային ժառանգություն¸ գայլիկոնով ծակծկվում¸ ինչ է թե՝ ամանորյա շքեղ լուսավորության համար լամպերը կախվեն: Վրդովված մարդիկ հիշեցնում են¸ որ այդ շենքերը մեր մշակութային ժառանգությունն են¸ եւ օտարներին ենք մեղադրում մեր ժառանգությունը փչացնելու¸ ոչնչացնելու համար¸ այնինչ հիմա ինքներս մեր ձեռքով են մի քանի օրվա հաճույքի համար վնասում այդ պատմական շենքերը:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Ֆեյսբուքից: Տեսանյութը՝ 5-րդ ալիքի: