Հայաստանը կարողացել է որոշակիորեն թուլացնել կախվածությունը Ռուսաստանից և նայել արևմտյան ուղղությամբ: Այս մասին ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը լքում է այդ պաշտոնը և անցնում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին:
«Ցավոք, նախկին խորհրդային պետությունների մեջ կան նաև Ռուսաստանից մի շարք կախյալներ: Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը, բարեբախտաբար, կարողացել են աշխատել այդ կախվածություններից մի քանիսը թուլացնելու և ավելի արևմտյան ուղղությամբ նայելու ուղղությամբ»,- ասել է Թրեյսին:
Նա նկատել է, որ 2018թ. հայ ժողովուրդն անցկացրեց «իր անկախությունից ի վեր ամենաազատ և արդար ընտրությունները», իսկ 2020թ. անցավ պատերազմի միջով, որը ամենամեծ սթրես-թեստերից մեկն է ժողովրդավարության համար: Նույն կերպ, նրա խոսքով ազատ և արդար ընտրություններ անցկացվեցին նաև 2021թ.:
«Հայերն ասում են, որ Ռուսաստանի հետ իրենց մշտական հարաբերությունները չեն բավարարում այսօրվա Հայաստանի կարիքները։ Եվ ներկայումս Միացյալ Նահանգները և Հայաստանը շատ կարևոր խոսակցություն են վարում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինել Հայաստանին, քանի որ այն շարունակում է ավելի ժողովրդավար և ապահով ապագա փնտրել», – ասաց Լին Թրեյսին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ