Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին վերաբերող կենսական հարցերի վրա ազդում են ոչ թե քաղաքական գործոնները, այլ բացառապես մեկ անձի պատկերացումները, արժեքները կամ դրանց բացակայությունը. «168 ժամ»

Դեկտեմբեր 01,2022 11:18

Ցանկացած ժողովրդավարության առաջնային ցուցիչը դրանում որոշումների կայացման գործընթացի որակն է։

Ձևականորեն, իհարկե, Հայաստանն ունի իշխանական համակարգ՝ տասնյակ պատգամավորներով, նախարարներով, զանազան պաշտոնյաներով, հատուկ ու հասարակ հանձնարարություններով դեսպաններով, և այդպես շարունակ։

Սակայն, և՛ որոշում կայացնողը, և՛ զսպողը, և՛ հակակշռողը մեկն է, և նրա անունն է Նիկոլ Փաշինյան։ Որևէ ֆանտաստ գրողի երևակայությունն անգամ չի կարող բավարարել պատկերելու համար տեսարան, որում Հայաստանի իշխանական համակարգի գեթ մեկ ներկայացուցիչ կարող է հակադրվել նրան։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին վերաբերող կենսական հարցերի վրա ազդում են ոչ թե քաղաքական գործոնները, անվտանգային հաշվարկներն ու կանխատեսումները, այլ բացառապես մեկ անձի պատկերացումները, տրամադրությունը, արժեքները կամ դրանց բացակայությունը, սկզբունքները կամ դրանց բացակայությունը, ոգևորությունը կամ հուսահատությունը, և այդպես շարունակ։

Դրա համար էլ Հայաստանը, հատկապես  արտաքին քաղաքականության ասպարեզում, գնալով ավելի հաճախ է հայտնվում այնպիսի իրավիճակներում, որպիսիք ժամանակին պատահում էին Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտության հետ ճգնաժամային կամ հերսոտ պահերին՝ զանազան բունկերներից հեռարձակվող ուղիղ եթերների ժամանակ։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031