Ֆրանսիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ:
«Մասնավոր անդամի այդ նախաձեռնությունը կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի: Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է նախարարի կողմից, այդ թվում նոյեմբերի 29-ին, այն է, «Ֆրանսիան շարունակում է խրախուսել կողմերին առաջ շարժվել բանակցություններում խաղաղություն փնտրելու համար:
Հենց այդ ոգով էլ Հանրապետության նախագահը Պրահայում հավաքել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, հանդիպում, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդների առաքելության տեղակայմանը»,- ասել է ԱԳՆ խոսնակը ճեպազրույցի ժամանակ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ