Դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Յուլյա Գասպարյանի նկատմամբ։
Քրգործը՝ կարճ, մի բանի մասին է, որ նախկին ոստիկանապետի դուստրը 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, այնուհետեւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով նշանակվել է ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին, հոր կողմից ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, պաշտոնից 2018 թվականի մայիսի 10-ին ազատվել է, ու այդ երեք տարվա ընթացքում ոստիկանապետի դուստրն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այս գործով գտնվում է դատական գործընթացի մեջ, դատարանում ինչ պետք է՝ ասել է, ամսի 19-ին էլ նորից նիստ է նշանակված, այդ օրն էլ կասի։ Մեր հարցին, թե ինչու Գասպարյանի դուստրն աշխատանքի չի հաճախել, Երանոսյանն ասաց, թե ինքը տեղյակ չի եղել՝ նա հաճախե՞լ է աշխատանքի, թե՞ ոչ։ «Ես չգիտեմ՝ աշխատանքի հաճախել է, չի հաճախել, ես ի՞նչ իմանամ։ Դա իմ իրավասությունների մեջ չէր մտնում։ Այսինքն՝ ես պիտի գնայի սենյակները նայեի՝ Գասպարյանի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ»,-ասաց նախկին փոխոստիկանապետը։
– Բայց Ձեր ենթակայության ներքո է աշխատել նախկին ոստիկանապետի դուստրը, Ձեզ չպե՞տք է հետաքրքրեր՝ Ձեր ենթակաները պատշաճ կատարո՞ւմ են իրենց պարտականությունները, թե՞ չեն կատարում։
Կարդացեք նաև
– Բայց ես ի՞նչ իմանայի՝ գործի գալի՞ս ա, թե՞ չէ։
– Բա ո՞վ պետք է իմանար։
– Համապատասխան ծառայություններ կային, բան կար․․․ Ես հո չէի՞ գնալու դուռը բացեի, տեսնեի՝ Վովայի աղջիկը գործի գալի՞ս ա, թե՞ չէ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: