Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հաջորդ տարվանից կստանա ամսական 665.600 ՀՀ դրամի չափով հավելավճար, իսկ խորհրդի անդամը՝ 499.200 ՀՀ դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61.900.800 ՀՀ դրամ (53.913.600+7.987.200) մեկ տարվա կտրվածքով: Նախագիծը կքննարկվի այսօր կառավարության նիստում:
Նկատենք՝ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահ է դարձել այս տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ նրան հավելավճար տրամադրելու մասին նախագիծը բերվում է իր նշանակումից դեռ երկու ամիս չանցած, եւ ավելին՝ համարվում անհետաձգելի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։