Հայ-թուրքական սահմանի բացման նպատակով տեխնիկական հարցերի քննարկումները շարունակվելու են, հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ի՞նչ արդյունք է տվել երկու երկրների պատվիրակությունների վերջին հանդիպումը։ Գերատեսչությունից, սակայն, չեն հստակեցնում՝ երբ, որտեղ և ինչ ձևաչափով է նախատեսվում հաջորդ հանդիպումը։
«Պայմանավորվածությունների կիրարկմանը վերաբերող տեխնիկական հարցեր են քննարկվել։ Քննարկումները շարունակվելու են», – ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը (լուսանկարում):
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: