Երևանի պետական համալսարանում հանդիպում էր կազմակերպվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մաեստրոն հետաքրքիր դրվագներ պատմեց ներկաներին, հիշեց, թե ինչպես է սկսել զբաղվել երաժշտությամբ այն ժամանակահատվածում, երբ իրենց մոտ՝ Արթիկում չկար երաժշտական դպրոց, և նա սկսել է աշխատել ինքնուրույն:
Կոմպոզիտորին տրվեցին բազմաթիվ հարցեր: Նա խոսեց նաեւ կյանքը հայրենիքի համար զոհած տղաների մասին և նվագեց Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի՝ իր հեղինակած մեղեդին, որը վերաբերում էր պատերազմի ավարտին և խաղաղությանը՝ հավելելով, որ այն նվիրում է հայրենիքը պաշտպանող զինվորներին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Երևանի պետական համալսարանի սաները պատրաստել էին գեղեցիկ կատարում Տիգրան Մանսուրյանի «Ես իմ անուշ Հայաստանի» երաժշտությամբ:
Մարինա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ