Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել

Նոյեմբեր 30,2022 21:28

Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել:            Համագործակցությամբ բանկն ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնը համատեղ կմշակեն և Հայաստանում կիրականացնեն հետազոտական տարբեր ծրագրեր:

«ԵՊՀ-ի հետ համագործակցության շրջանակում բանկը պատրաստակամ է ներդնել իր 25 տարուց ավելի ժամանակահատվածում կուտակած տեղական և միջազգային լավագույն փորձը, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, որպեսզի համատեղությամբ նախատեսվող հետազոտական աշխատանքները բարձր արդյունքներ ապահովեն: Կարծում եմ, որ Ակբա բանկի ու ԵՊՀ-ի Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքները նոր որակ կհաղորդեն հայաստանյան ֆինանսական ոլորտին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Մենք անչափ կարևորում ենք գործարար աշխարհի մասնակցությունը կրթության ու հետազոտության կազմակերպման գործում, ինչն անհրաժեշտ է ինչպես աշխատաշուկայի պահանջները հստակ ձևակերպելու, այնպես էլ նոր խնդիրներ առաջադրելու տեսանկյունից։ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի միջոցով մենք ցանկանում ենք լրացնել ոլորտում առկա բացերն ու հանրության շրջանում վերականգնել վստահությունը սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ։ Ես վստահ եմ, որ Ակբա բանկի հետ մեր համագործակցությունը կնպաստի ոլորտների զարգացմանն ու կընձեռի նոր հաջողություններ գրանցելու հնարավորություններ»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930