Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական տեսչական մարմինների կառավարման խորհուրդների նիստերին: Նիստերը, համապատասխանաբար, վարել են՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը:
Վերոնշյալ նիստերում քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր: Հաստատվել են 2023 թվականին տեսչական մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։
Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։
Կարդացեք նաև
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
ՀՀ կառավարություն