Ֆուտբոլի արքա, Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն այսօր տեղափոխվել է հիվանդանոց: Ամերիկյան մամուլը հիշեցնում է, որ ֆուտբոլի լեգենդը բուժվում է ուռուցքից, սակայն քիմիոթերապիան արդյունք չի տալիս: Հոսպիտալացման ժամանակ նրան ախտորոշվել են բազմաթիվ այտուցներ, սրտի անբավարարություն եւ շփոթություն: Այս պահին բժիշկները քննարկում են պացիենտի բուժման հետագա պլանները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ