Ermenihaber.am – Թուրքիայի Էրզրում քաղաքում է գտնվում աշխարհի ձգողականության ուժի հետ կապված արտառոց վայրերից մեկը։ Էրզրումի նահանգի Փալանդոքեն շրջանի Աբդուռռահման Ղազի թաղամասի մոտակայքում գտնվող զառիվեր ճանապարհն է, որը չի օգտագործվում մեքենաների կողմից, սակայն հետաքրքրություն է առաջացրել վարորդների շրջանում։
Երբ արագությունն իջնում է 0-ի, և վարորդն արգելակից հանում է ոտքը, ավտոմեքենան սկսում է ինքնուրույն բարձրանալ վեր թեք ճանապարհով։ Տեղի բակիչները համոզված են, որ դա պարզապես ուժեղ մագնիսական դաշտի հետևանք է:
Նշենք, որ Հայաստանում ևս կա նման վայր, դա դեպի Արագած լեռ տանող ճանապարհի մի հատվածն է։ Աշխարհի տարբեր կետերում կան նմանատիպ վայրեր, ինչպես օրինակ՝ Անգլիայի հակառակ հոսող ջրվեժը, ԱՄՆ-ի Հուվերի ամբարտակը և Սատանայի աշտարակը, Մյանմարի Ոսկե քարը և Արգենտինայի Դավասկոյի քարը։