Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկն ապրեցնող մարդիկ

Նոյեմբեր 30,2022 18:15

Մարդիկ են կերտում ու ապրեցնում համայնքը, երկիրը և հայրենիքը:

«Ջերմուկն ապրեցնող մարդիկ» շարքն իրականացվում է «Դեպի Ջերմուկ» քաղաքացիական նախաձեռնության կողմից, որի նպատակն է հանրայնացնելու Ջերմուկի ողջ հմայքն ու գրավչությունը՝ մարդկանց, հայտնի ու անհայտ վայրերի միջոցով:

Սամվել Ենոքյանը Ջերմուկին գույն ու շունչ հաղորդող մարդկանցից է:

samvel enoqyan jermuk
Շատերը Սամվելին գիտեն որպես գեղանկարիչ, որն ամեն օր իր կտավներով էլ ավելի է գեղեցկացնում Ըմպելասրահի առանց այն էլ բացառիկ տեսարանը։

Բայց քչերը գիտեն, որ նա նաև նկարիչ-վերականգնող է (արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում):

Սամվելն ամբողջ տարի իր նկարներով բացօդյա ցուցահանդես-վաճառք է կազմակերպում Ջերմուկի հանքային ջրերի Ըմպելասրահում՝ մեզ հաղորդակից դարձնելով արվեստի աշխարհին:


-Ուստա՛ Սամվել, կգա՞ք ինձ հյուրանոցից ջրվեժ իջեցնեք։

-Ո՞նց չեմ գա։ Արդեն էդտեղ եմ,- ասում է տաքսիստ Սամվելը, որն ամենուր է՝ միաժամանակ Ջերմուկի և՛ Աջ ափին, և՛ Ձախ։

Նա այնքան պարտաճանաչ է ու այնքան արագ է հասնում Ձեզ, որ վստահ կարող եք ասել` Ջերմուկում անձնական վարորդ ունեք։

Սամվելը ոչ միայն հմուտ վարորդ է, այլև հրաշալի զրուցընկեր։ Գիտի` որտեղ ինչ կա, որտեղ ինչն է համեղ, որ հյուրանոցում ազատ տեղեր կան: Ջերմուկում լինեք, ծանոթացեք Սամվելի հետ. նա Ձեզ այնքան պատմելու բան ունի։

Նորաձեւություն թելադրողը Ջերմուկում դերձակ Վասակն է։ Հենց նրա ձեռքի տակով են անցնում բոլոր կարևոր առիթների` ծնունդների, կնունքների, հարսանիքների համար նախատեսված հագուստները։

Վասակն արդեն 40 տարի է՝ դերձակությամբ է զբաղվում։ Այս տարիների ընթացքում հասցրել է հազարավոր հաճախորդներից պատվերներ ընդունել:

Դերձակ Վասակին ճանաչում են ոչ միայն կարուձևի վարպետությամբ. նա նաև բացառիկ հումորի տեր է։ Երբ լինեք Ջերմուկում ու դերձակի կարիք ունենաք, արդեն գիտեք ում դիմել:

Շահբազյան Հայկը (գլխավոր լուսանկարում) յուրահատուկ, կոլորիտային մարդ է՝ Ջերմուկն ապրեցնող մարդկանցից մեկը: Հայկն առանձնանում է նկարչության ընդգծված ոճով և ներկերի յուրահատկությամբ: Ներկերի մեծ մասն ինքն է պատրաստում՝ քարերից: Ճիշտ կարդացիք՝ քարերից:

Հայկն իր նկարները վաճառում է Ըմպելասրահի ներսում: Այցելեք, Ջերմուկ, ընկերացեք Հայկի հետ և ծանոթացեք նրա ստեղծագործություններին:


Ավետյան Վարդանը
բացառիկ տաղանդավոր նկարիչներից է՝ բնության ու Ջերմուկի իսկական սիրահար: Ջերմուկ այցելելիս անպայման գնացեք Ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղ, որտեղ նա անցկացնում է իր օրվա հիմնական մասը:

Վարդանի հետ շփվելով Դուք կբացահայտեք ջերմուկյան մեկ այլ տիեզերք, որտեղ նա կառուցել է իր աշխարհն ու իր կերպարներին:

«Դեպի Ջերմուկ» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930